суббота, 21 февраля 2015 г.

Ինչ է Au Pair ծրագիրը և ինչպես մասնակցել

"Au-Pair" անգլերեն արտահայտությունը բառացիորեն նշանակում է ՙ"հավասարություն" կամ "իրավահավասար": Այդ հասկացությունը ծագել է 19-րդ դարի վերջում: Երիտասարդ անգլուհիները, գերմանուհիները ժամանում էին Ֆրանսիա, տեղավորվում բարեկիրթ ընտանիքում, որպեսզի զբաղվեն ոչ միայն փոքրիկ երեխաների խնամքով, այլև սերտորեն շփվեն ֆրանսիական կենսաոճի, արվեստի, գրականության, երաժշտության և պոեզիայի հետ տիրապետեն Մոլյերի լեզվին, ընդհանրապես յուրացնեն ֆրանսիական մշակույթի կենցաղային ու հոգևոր արժեքները:                                                                                                Au Pair ծրագիրն աշխատանքի տեղավորման ու հավաքագրման ծրագիր չէ:
Այն հնարավորություն է ստեղծում կատարելագործվել օտար լեզվի իմացությանը, ծանոթանալու տարբեր երկրների ու ժողովուրդների մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին:  Բազմաթիվ երիտասարդ աղջիկներ` տարբեր երկրներից, ճանապարհորդում են աշխարհով մեկ` որպես Au Pair: Նրանք ապրում են հյուրընկալ ընտանիքներում, զբաղվում են երեխաների խնամքով ու դաստիարակությամբ: Au Pair–ը ժամանակի ընթացքում դառնում է ընտանիքի լիարժեք անդամ: .                                                 Ով կարող է մասնակցել՝
18-26 տարեկան ցանկացած մեկը, ով ցանկանում է ամրապնդել լեզվական գիտելիքները, պատրաստ է ճանապարհորդել, ծանոթանալ այլ երկրի մշակույթին և սիրում է երեխաներին:
Աշխատավարձը՝
Au-Pair-ը աշխատավարձ չի ստանում, սակայն ստանում է գրպանի փող, որը Գերմանիայի համար կազմում է մինիմում 260 եվրո ամսեկան:
Լեզու՝
Ցանկալի է գոնե մինիմալ լեզվական գիտելիքներ ունենալ: Օրինակ Գերմանական դեսպանատունը պահանջում է A1 մակարդակի StartDetsch սերտիֆիկատ, որը կարելի է ստանալ Գյոթե Ինստիտուտի լեզվի քննությունն հաձնելով:
(քննության անցկացման մանրամասներն այստեղ՝ http://www.slz-eriwan.am/)
Ժամկետներ՝
Գերմանիայի համար Au-Pair լինելու առավելագույն ժամանակահատվածը մեկ տարին է, և կարելի է նախապես նշել, որքան ժամանակով եք ցանկանում մեկնել և երբ կցանկանաք սկսել:
Հիշեք, որ ընտանիքի որոնումը,  լեզվի քննությունը, ինչպես  նաև վիզայի ընթացակարգը պահանջում են որոշակի ժամանակ և անհրաժեշտ է ամեն ինչ նախորոք պլանավորել:
Ճանապարհածախս, այլ ծախսեր՝
Այն, թե ով է վճարելու ինքնաթիռի, դեսպանատան կամ լեզվի դասերի համար որոշում եք ընտանիքի հետ միասին: Պատրաստ եղեք անձամբ վճարել այդ ամենի համար: 
Ընտանիքը պարտադիր վճարում է բժշկական ապահովագրությունը: 
Դեսպանատան վճարն ազգային վիզայի համար 60 եվրո է:                                                          Au Pair -ի պարտականությունները`
- խնամել հյուրընկալ ընտանիքի երեխաներին մեկ տարվա ընթացքում,
- երեխայի սենյակը մաքուր և հարդարված պահել, պատրաստել սնունդը նրա համար,
- երեխաներին դպրոց ուղեկցել և դպրոցից բերել տուն,
-օգնել կատարելու դպրոցական առաջադրանքները, խաղալ նրանց հետ, ընթերցել գրքեր և տանել զբոսանքի,
- մնալ երեխաների հետ` նրանց քնելու կամ ծնողների բացակայության ժամերին,

 Au Pair-ին տրամադրվում է`                                                                            -12 ամիս մշակութային փոխանակման վավերացված վիզա,
- առանձին սենյակ և անվճար սնունդ,
-1 -4 շաբաթվա վճարովի արձակուրդ,
-բժշկական ապահովագրություն,
-գրպանի փող (260 
եվրո),
-այլ երկրների Au Pair-ների հետ մշակութային միջոցառումներին մասնակցելու հնարավորություն:

Комментариев нет:

Отправить комментарий